Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրոպական ֆուտբոլային
ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) տուգանել է Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի
ֆեդերացիաներին՝ Դորտմունդի մարզադաշտում երկրպագուների ծեծկռտուքի պատճառով։
Վրաստանի ֆեդերացիան
տուգանվել է 30 հազար եվրոյով, Թուրքիայինը՝ 25 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ Վրաստան-Թուրքիա հանդիպումը կայացել է հունիսի
18-ին, այն ավարտվել է Թուրքիայի հավաքականի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Հանդիպման
մեկնարկից քիչ առաջ տրիբունաներում կոնֆլիկտ է տեղի ունեցել երկրպագուների միջև։
Ֆեդերացիաների նկատմամբ սահմանված
տուգանքների ընդհանուր գումարը հասնում է 1,3 միլիոն եվրոյի։ Խմբային փուլում
ներկայացված 24 ֆեդերացիաներից միայն Սլովակիայի ու Իսպանիայի նկատմամբ
չեն սահմանվել տուգանքներ։